+374 60 44 70 70

Հայ

Էկոլոգիա

Աշխարհը նորից անցնում է թղթե տոպրակների

Մինչ պլաստիկի հայտնվելը թուղթը գրեթե միակ նյութն էր, որն օգտագործվում էր փաթեթավորման արտադրանքների ստեղծման մեջ

Դժվար է գտնել էկոլոգիապես ավելի մաքուր նյութ, քան թուղթը: Այսօր այն համարվում է լավագույն միջոցը գոնե մի փոքր բնությանը հասցված վնասները կրճատելու դեմ:
Կրաֆտ թուղթը տարբերվում է սովորականից իր բարձր խտությամբ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ամենատարբեր նպատակներով՝ ամուր պարկերից մինչև դիզայներական գեղեցիկ տոպրակներ:

Մի կարծեք, որ կրաֆտը նորամուծություն է: Դեռ 1852 թ.-ին, մինչ պլաստիկի և պոլիէթիլենի հայտնվելը այն գրեթե միակ նյութն էր, որն օգտագործվում էր փաթեթավորման արտադրանքների ստեղծման մեջ: Հետագայում այն մոռացվեց և փոխարինվեց պլաստիկով և միայն վերջերս բնապահպանների ջանքերով աշխարհը սկսեց վերադառնալ այս էկոլոգիապես մաքուր փաթեթավորմանը:

Կրաֆտ թղթի առավելությունների մասին կարելի է խոսել անվերջ:
Չմոռանանք այն մասին, որ կրաֆտը նաև շատ նորաձև է և հարմար տպագրության համար, ինչը թույլ է տալիս զարգացնել ձեր բիզնեսը շատ ավելի գեղեցիկ և հարմար ճանապարհով: