Թղթե փաթեթ
ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Այսօր առավել արդիական է սննդամթերքի, հատկապես հացի և հրուշակեղենի փաթեթավորման համար օգտագործել թղթե փաթեթներ: Այս դեպքում առավել նախընտրելի է կրաֆտ թուղթը: Պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված հացը անվտանգ չէ, քանի որ պոլիէթիլենը օդաթափանցիկ չէ, և հացը խոնավանալով իր մեջ ներթափանցում է պոլիէթիլենի վնասակար նութերը:
ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Կիրառելի են նաև յուղակայուն կամ ջրակայուն թղթե փաթեթները, տպագրված լիստերն ու անկյունակները: Նմանատիպ փաթեթներն լայնորեն օգտագործվում են արագ սննդի սպասարկման կետերում, սրճարաններում և ռեստորաններում՝ հրուշակեղենի, մսամթերքի, արագ սննդի, բուրգերների, սենդվիչների, շաուրմայի փաթեթավորման համար:
Նրանք ունեն մի շարք առավելություններ՝
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՏՈՊՐԱԿՆԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ
- Նյութը - ջրակայուն (ВПМ), յուղակայուն և ոչ յուղակայուն թուղթ
- Թղթի գույնը - բնական փայտի գույն և սպիտակ
- Տպագրությունը - օվսեթ, առանց տպագրության
- Խտությունը - 30գ/մ2 սկսած
- Չափսերը - պատվիրատուի ցանկությամբ
ՊԱՏՈՒՀԱՆՈՎ ՏՈՊՐԱԿՆԵՐ
Այս փաթեթները հիանալի տարբերակ են ալյուրի, կրուպեղենի, չրերի, սուրճի, թեյի, բազմաբնույթ համեմունքների և ընդեղենի փաթեթավորման համար: Տոպրակներi դիմային հատվածում կարող են ունենալ ձևավոր կտրվածք (պատուհան), որը փակվում է սննդային պոլիէթիլենային թաղանթով: Շնորհիվ կրաֆտ թղթի օդաթափանցիկ հատկության, նրանում փաթեթավորված սնունդը երկար ժամանակ պահպանում է իր համային և որակական հատկությունները: