+374 60 44 70 70

Հայ

Էկոլոգիա

Եվրոպան հրաժարվում է պլաստիկից

Աշխարհի շատ երկրներ արդեն իսկ հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից

Պոլիէթիլենային տոպրակները բնապահպանական մեծ խնդիր են առաջ բերում, քանի որ դրանց քայքայման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ, իսկ այրումից արտանետվում են մարդու համար վտանգավոր նյութեր։ Սա հաշվի առնելով`աշխարհի շատ երկրներ արդեն իսկ հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից:
Առաջին երկիրը, որը 2002թ. հարկ սահմանեց, Իռլանդիան էր։ Մեկ պոլիէթիլենային տոպրակ գնելու դեպքում հաճախորդը պետք է 15 եվրո վճարեր: 

2018թ-ի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի և միկրոպլաստիկի օգտագործման օրենսդրական կարգավորումները» զեկույցի համաձայն, ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 127-ում գործում են պլաստիկի կիրառության սահմանափակումներ կամ տուգանքներ։ Մի շարք երկրներում անգամ սահմանված է խիստ պատիժ:

Օրինակ՝ Տանզանիայում պոլիէթիլենային տոպրակների արտադրության համար սպառնում է 2000 դոլար տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում: Իսկ Քենիայում արգելված է օդանավակայանի տարածքից դուրս բերել որևէ պլաստիկ տոպրակ: Խախտողներին սպառնում է 19,000 դոլար տուգանքից մինչև 4 տարի ազատազրկում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրենքն առավել դաժան է՝ 10 տարի ազատազրկում: