Էկոլոգիա
Ինչո՞ւ օգտագործել թղթե փաթեթավորում
Թղթե տոպրակները վերամշակելի են, իսկ հումքը կարող է շարունակաբար օգտագործվել
Ի տարբերություն պոլիէթիլենային տոպրակների, որոնց պատրաստման համար օգտագործվում են քիմիական նյութեր, թղթե տոպրակները ստանում են փայտից, հետևաբար`դրանք էկոլոգիական տեսանկյունից մաքուր են:
Թղթե տոպրակները պետք է պատրաստված լինեն բնական հումքից`օսլայից, ցելյուլոզայից պոլիմերացվող խեժերից: Կրաֆտը բարձրորակ թուղթ է, որը ստանում են ցելյուլոզայից և օգտագորում են էկոլոգիապես մաքուր փաթեթավորման նպատակով: Վերջին ժամանակներս կրաֆտ թղթով փաթեթավորված ապրանքները լայն մասսայականություն են ստացել ամբողջ աշխարհում:
Որպես կանոն, կրաֆտ թղթե տոպրակներն ունեն խամրած դեղնավուն գույն, սակայն կարող են լինել նաև սպիտակ`հատուկ սպիտակեցման միջոցով: Թղթերը տարբերվում են գույնով, սակայն էկոլոգիական առումով տարբերություն չկա, միայն թե սպիտակ թուղթը ավելի թանկ արժե սպիտակեցման պատճառով: Ի դեպ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սպիտակ տոպրակները 2,5-3 անգամ ավելի լավ են վաճառվում, քան խամրած դեղնավունները: