+374 60 44 70 70

Հայ

Էկոլոգիա

Բրենդի ստեղծում էկո տոպրակի միջոցով

Թղթե տոպրակները յուրահատուկ ոճ են հաղորդում ձեր ընկերությանը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մարդկությունն իր գործունեության միջոցով խստորեն ազդում է էկոհամակարգի վրա: Այդ իսկ պատճառով վերջին շրջանում ակտիվ գործողություններ են ծավալվում շրջակա միջավայրի պահպանման առթիվ: Որոշ երկրներում դա տեղի է ունենում նույնիսկ օրենսդրական համակարգում:
Այս առիթով աշխարհում արդեն սկսվում է պլաստիկ և թղթե տոպրակների միջև պայքարը:

Փոքր առևտրային ընկերությունները պարզապես հետևում են, թե ինչի կհանգեցնի այս ամենը, իսկ առաջատար ընկերություններն արդեն իսկ սկսում են փոխարինել պոլիէթիլենային տոպրակները թղթե տոպրակներով, քանի որ դրանք ոչ միայն չեն վնասում շրջակա միջավայրին և մեր առողջությանը, այլ նաև յուրահատուկ ոճ են հաղորդում ընկերությանը և բավարարում են հաճախորդների բոլոր պահանջները: