Արտադրանք

"Վ.Ր. Պակ" ընկերությունը հիմնադրվել է 2010թ: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել հարգանք և վստահություն սպառողների և պատվիրատուների շրջանում և ճանաչվել որպես հուսալի գործընկեր։ Մենք ցանկանում ենք հայ սպառողին ներկայացնել միայն էկոլոգիապես մաքուր և բարձրորակ արտադրանք և աջակցել գործընկերներ կազմակերպություններին զարգացնել իրենց բիզնեսը էկոլոգիապես մաքուր ճանապարհով։

Մեր ընկերությունն առաջարկում է էկոլոգիապես մաքուր թղթե տոպրակներ և փաթեթներ, որոնք ձեր բրենդին հաղորդում են անհատականություն:
Կարող եք պատվիրել ցանկացած չափի, ձևի և տպագրության տոպրակներ ձեր ըկերության տարբերանշանով: Մենք վստահաբար կապահովենք արտադրանքի և սպասարկման բարձր որակը և կբավարարենք ձեր և ձեր հաճախորդների բոլոր պահանջները: Մենք միշտ պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը էկոլոգիապես մաքուր ճանապարհով։

Մենք առաջարկում էնք նաև Էկոլոգիապես մաքուր, ամուր և դիմացկուն կրաֆտ թղթե պարկերի լայն տեսականի, որոնք արտադրվում են տարածաշրջանում միակ ժամանակակից արտադրական հոսքագծով:
Մենք առաջարկում էնք բազմաշերտ պարկեր շինարարական նյութերի, սննդային և ոչ սննդային նյութերի փաթեթավորման համար: